GMind-ը կօգնի ձեզ հաջողել ամեն մի քայլում։
Ապրանքի վերլուծությունը, հաճախորդների սպասարկումը, գովազդի կառավարումը, քարտերի ձևավորումը և այլ գործընթացներ իրականացնում են փորձառու մասնագետները։ Մենք լիովին կառավարում ենք վաճառքի շղթան՝ սկսած ապրանքի գրանցումից մինչև պատվերների մշակումը։
Մեր ծառայության առավելություններից մեկը մրցունակ գինն է, նաև այն հանգամանքը, որ մեր բայերները գտնվում են Չինաստանում և տեղում վերահսկում ու ստուգում են ապրանքների որակը։ Սա թույլ է տալիս ապահովել հուսալի մատակարարումներ և բարձրորակ ապրանք։ Մեր բայերները հենց արտադրամասում ստուգում են ապրանքների որակը և գնիջեցման մասով վարում բանակցություններ:
Մենք տրամադրում ենք ֆուլֆիլմենթ ծառայություն, որը ներառում է ապրանքի մանրամասն ստուգումը, որակյալ փաթեթավորումը և պիտակավորումը։ Մեր առավելությունն այն է, որ մեր պահեստը գտնվում է հենց Չինաստանում, այստեղ են ապրանքները ստուգվում և փաթեթավորվում:
Մենք կազմակերպում ենք ապրանքների անվտանգ և արագ փոխադրում Չինաստանից Ռուսաստան։ Ապրանքների փոխադրումն իրականացվում է մեր երաշխավորությամբ։ Եթե փոխադրման ընթացքում ապրանքը վնասվի կամ կորչի, մենք փոխհատուցում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ ապրանքային լուսանկարահանման ծառայություններ ձեր ապրանքները մարկետփլեյսներում և օնլայն հարթակներում առավել գրավիչ ներկայացնելու համար։ Մեր փորձառու լուսանկարիչները ստեղծում են բարձրորակ, վաճառքը խթանող պատկերներ, որոնք ընդգծում են ապրանքի առանձնահատկություններն ու արժեքը։
Ճիշտ ինֆոգրաֆիկան ապրանքի գլխավոր վաճառող գործոններից մեկն է։ Մեր մասնագետը ոլորտի պրոֆեսիոնալներից է. նա ստեղծում է վիզուալ մատչելի, գրավիչ և վաճառքը խթանող ինֆոգրաֆիկաներ, որոնք էլ ներկայացնում են ապրանքի առավելություններն ու առանձնահատկությունները։
Մեր հաշվապահներն իրենց ոլորտում լավագույններից են։ Մենք համագործակցում ենք փորձառու հաշվապահական ընկերության հետ, որը գործում է արդեն ավելի քան 20 տարի։ Հաշվապահության ճիշտ կազմակերպումը թույլ է տալիս խուսափել հարկային ռիսկերից և ապահովել ձեր բիզնեսի գործունեությունն օրենքի շրջանակներում և լիովին թափանցիկ։
Սերտիֆիկացումն անհրաժեշտ է հնարավոր տուգանքներից և իրավական խնդիրներից խուսափելու համար։ Մեր ծառայության առավելությունն այն է, որ սերտիֆիկացման փաստաթղթերը տրամադրելուց հետո ձեր ապրանքը ստանում է «կանաչ նշան» (green mark), որը հաստատում է դրա համապատասխանությունը գործող ստանդարտներին։